USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են հանրությանը

31.01.2018, 18:08
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է ծածկույթի քարտեզը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է ծածկույթի քարտեզը։

Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ,  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թ.-ի ապրիլի 2–ին ընդունած N70Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-