ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone X-ն արդեն վաճառքում է
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
iPhone-ի նոր դարաշրջանի այս ներամուծությունը մյուս սերունդներից աչքի է ընկնում իր նոր «Face ID» տեխնոլոգիայով: Միայն մեկ հայացքով հնարավոր է ապաբլոկավորել բջջային սարքը: Անլար լիցքավորման հնարավորությունը iPhone X-ի մեկ այլ նորարարական լուծումն է:
«iPhone-ի երկրպագուների համար՝ տարվա ամենասպասված սմարթֆոնը պաշտոնապես վաճառքի էր հանվել մոտ մեկ ամիս առաջ և այն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Մենք աշխատում ենք ամենավերջին նորամուծությունները մեր բաժանորդներին մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
iPhone X-ն ունի երբևէ ստեղծված ամենաամուր ապակիով պանելներ, չժանգոտող հատուկ պողպատից շրջանակ և պաշտպանվածություն՝ փոշուց և ջրից: iPhone X-ի միջոցով հնարավոր է անել բարձր որակի լուսանկարներ և սելֆիներ՝ անգամ թույլ լուսավորության պայմաններում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել iPhone X-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշված սպասարկման կենտրոններից՝ Ամիրյան 3, Իսահակյան 33, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում), Հյուսիսային պողոտա 6/14, Նոր Նորք, Գայի պողոտա 10/6։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-