ՎիվաՍել-ՄՏՍ. գերարագ ինտերնետ. միշտ քեզ հետ, երբ անհրաժեշտ է
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը:
Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է պարզապես միացնել մոդեմի կամ պլանշետի ինտերնետը:
1 ԳԲ գերարագ ինտերնետի oրական ակտիվացման գինը 200 դրամ է: Ծառայության ակտիվացման գումարը գանձվում է փաթեթն ակտիվացնելու պահին:
«Ամռան ամիսները զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված են Հայաստանի համար, և «Data օրական» ծառայությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, և թե՛ շրջագայող մեր հայրենակիցների հաղորդակցության կարիքները: Այսինքն ճամփորդելիս՝ կարող եք ձեզ հետ վերցնել մոդեմը կամ պլանշետը և «Data օրական» կանխավճարային փաթեթի շնորհիվ օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, ե՞րբ և որտե՞ղ ցանկանում եք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, կարելի է նաև ստանալ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ 10 000 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ առաջարկվող մոդեմներից որևէ մեկը գնելու դեպքում: 10 000 ՄԲ փաթեթը ներառող մոդեմի գինն ընդամենը 12 000 դրամ է: Այս տարբերակը նախընտրելու դեպքում նախ սպառվում է 10 000 ՄԲ փաթեթը, իսկ այնուհետև կարելի է ակտիվացնել օրական 1 ԳԲ փաթեթը:
Քարտն արժե 1000 դրամ, այն վավերական է 195 օր ու ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ
Մոդեմների առաջարկվող մոդելներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.mts.am կայք:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել www.mts.am կայք։–0–