USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎիվաՍել-ՄՏՍ. դոմենային անվանումների գրանցում նաև .հայ տիրույթում

27.04.2017, 18:44
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքում 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ։
ՎիվաՍել-ՄՏՍ. դոմենային անվանումների գրանցում նաև .հայ տիրույթում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքում 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար:

«Վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերագործարկեց իր պաշտոնական նորացված կայքը՝ հասանելի դառնալով նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ հասցեով: Դա կարևոր քայլ էր համացանցում հայատառ հաղորդակցումը խրախուսելու ուղղությամբ: Այդ նպատակի իրագործմանն է նպաստելու նաև .հայ տիրույթում դոմենային անվանումների գրանցման (հանգուցային անվանումների հաշվեգրման) հնարավորությունը։ Լինելով նորարարական ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ամենապահանջված ծառայությունները մեկ վայրում առաջարկելու սկզբունքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-