USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՎիվաՍել-ՄՏՍ. բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով

03.11.2018, 10:59
«Ինեկոբանկ»-ի միջոցով ապառիկ եղանակով գնե՛ք բջջային սարքեր տարեկան 0% դրույքով և առաջին 12 ամսվա ընթացքում առանց սպասարկման վճարի:
ՎիվաՍել-ՄՏՍ. բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Եվս մեկ աշնանային առաջարկ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից: 

«Ինեկոբանկ»-ի միջոցով ապառիկ եղանակով գնե՛ք բջջային սարքեր տարեկան 0% դրույքով և առաջին 12 ամսվա ընթացքում առանց սպասարկման վճարի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, հաղորդում են ՎիվաՍել–ՄՏՍ–ի մամուլի ծառայությունից։ 

Ապառիկի պայմանների շրջանակում գործում է 0% կանխավճար, 0% տարեկան դրույք, 0% ամսական սպասարկման վճար (առաջին 12 ամսվա ընթացքում), 1.3% ամսական սպասարկման վճար (հաջորդ 24 ամսվա ընթացքում), վարկի սահմանաչափը` 50 000 - 1 500 000 դրամ, վարկի ժամկետ՝ 36 ամիս։

Առաջարկը գործում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից ցանկացածը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.mts.am։–0–