USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՏՏ սկսնակ 20 ընկերություններ hարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր ստացան

15.11.2017, 14:40
Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները:
ՏՏ սկսնակ 20 ընկերություններ hարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր ստացան

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվեց ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Քննարկման էր ներկայացված 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերի քննարկման արդյունքում տրվեց դրական եզրակացություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից և օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից», – հայտնում են նախարարությունից:

Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է: 

Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին ութ ամսվա ընթացքում: –0–