USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Ռոստելեկոմը» Ամանորի նախաշեմին անակնկալ է մատուցել Տարեցների և հաշմանդամների խնամքի մի շարք կենտրոններին

26.12.2015, 00:23
«Ռոստելեկոմը» Ամանորի նախաշեմին անակնկալ նվերներ էր պատրաստել տարեցների և հաշմանդամների կենտրոնների համար` նվիրելով հեռուստատեսային սարքեր, համակարգիչներ և տրամադրելով անվճար ծառայություններ:
«Ռոստելեկոմը» Ամանորի նախաշեմին անակնկալ է մատուցել Տարեցների և հաշմանդամների խնամքի մի շարք կենտրոններին

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» Ամանորի նախաշեմին անակնկալ նվերներ էր պատրաստել տարեցների և հաշմանդամների կենտրոնների համար` նվիրելով հեռուստատեսային սարքեր, համակարգիչներ և տրամադրելով անվճար ծառայություններ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«ժ«Ռոստելեկոմը» հեռուստատեսային սարքեր և ծառայություններ է տրամադրել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին, Նորքի տուն-ինտերնատին։ Ամանորյա գունագեղ հաղորդումներն ու ֆիլմերն այսուհետ հասանելի կլինեն նաև ծերանոցներում ապրող միայնակ տարեցներին։

Բացի այդ Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին, Գյումրու տուն-ինտերնատին, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին և Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատին դյուրակիր համակարգիչներ տրամադրվեցին անկողնային հիվանդների և տարեցների համար համակարգչի միջոցով հարազարտների հետ շփումը հեշտացնելու նպատակով։

Հաստատությունները տնօրենները փաստել են, որ վերջին տարիներին տարեցներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինտերնետ ռեսուրսների և տեսազանգերի նկատմամբ (Skype), քանի որ հնարավարություն են ստանում ոչ միայն իրենց առօրյան հագեցնելու, այլ ամենակարևորը՝ անգամ hեռավոր անկյունում բնակվող հարազատների հետ շփվելու և կարոտն առնելու։

Ռոստելեկոմը» նախատեսում է 2016թ.–ին համագործակցել խնամքի յուրաքանչյուր կենտրոնի հետ համակարգչային գրագիտության բարձրացման «Азбука Интернета» նախագծի շրջանակներում և անվճար դասընթացներին ներգրավել նաև նշված կառույցների խնամքի տակ գտնվող անձանց։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–