USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Օրանժ Արմենիան առաջարկում է գունավոր բջջային հեռախոսների նոր տեսականի

04.03.2016, 20:33
Գարնան տոներին ընդառաջ՝ Orange-ն ընդլայնել է բջջային հեռախոսների տեսականին՝ ավելացնելով նոր գունավոր մոդելներ:
Օրանժ Արմենիան առաջարկում է գունավոր բջջային հեռախոսների նոր տեսականի

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Գարնան տոներին ընդառաջ՝ Orange-ն ընդլայնել է բջջային հեռախոսների տեսականին՝ ավելացնելով նոր գունավոր մոդելներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այս տարի թողարկված Samsung Galaxy A3 և Samsung Galaxy A5 բարձրակարգ սմարթֆոններն արդեն վաճառքում են՝ ավանդական սև և սպիտակ գույներից բացի նաև ոսկեգույն և վարդագույն երանգներով:

«Տոնական միամսյակի կապակցությամբ սիրելի կանանց և աղջիկների համար նվեր ընտրելու ժամանակն է: Հեռախոսների տեսականին թարմացնելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել վարդագույն և ոսկեգույն երանգներին, քանի որ դրանք հատկապես կհետաքրքրեն և կուրախացնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Նոր գունավոր մոդելները հասանելի են թե՛ երևանյան, թե՛ մարզային վաճառքի սրահներում: Ունիվերսալ փաթեթներին միանալիս այս սմարթֆոնների կարելի ձեռք բերել հատուկ գնով և տարաժամկետ վճարման պայմաններով »,- նշել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին միանալիս բաժանորդները ստանում են րոպեներ տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետի հազարավոր ՄԲ-եր, ինչպես նաև SMS փաթեթներ:

Բջջային հեռախոսների տեսականին և նոր սմարթֆոնների մանրամասները հասանելի են  http://www.orangearmenia.am/mobile/every-month/universal/index.php#universal-2 կայքում:

Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Նախորդ տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին։–0–