«Օդնոկլասնիկին» ավելի քան 1 մլն ռուբլի է վճարել հաքերներին
18.07.2016,
19:07
«Օդնոկլասնիկի» սոցցանցը ամփոփել է թույլ կողմերի որոնման HackerOne միջազգային ծրագրի մասնակցության առաջին տարվա արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Օդնոկլասնիկի» սոցցանցը ամփոփել է թույլ կողմերի որոնման HackerOne միջազգային ծրագրի մասնակցության առաջին տարվա արդյունքները, հաղորդում է gazeta.ru-ն:
2015 թ.-ի հուլիսի վերջին սոցիալական ցանցը գործարկել է ինչպես հիմնական կայքի, այնպես էլ բջջային տարբերակի թույլ կողմերի մասին հաղորդելու դեպքում պարգևավճարների նախագիծը: 2016 թ.-ի հուլիսի կեսերին ընկերությունը գտնված թույլ կողմերի համար վճարել է օգտատերերին ավելի քան 1 մլն ռուբլի:
Մեկ տարվա ընթացքում ծառայության թիմը 1328 հաղորդագրություն է ստացել կայքի թույլ կողմերի մասին, սակայն դրանցից միայն 167-ն են ճանաչվել վավեր: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 140 հաքեր:
«Օդնոկլասսնիկի» սոցցանցի քաղաքականություն համաձայն, HackerOne-ի մասնակիցներին խրախուսող պարգևավճարը հանձնվում է լուրջ սխալների հայտնաբերման պարագայում, որոնք սպառնում են կայքի անվտանգությանը կամ օգտատերերի մասին տվյալների պահպանվածությանը: Պարգևավճար են ստացել միայն այն մասնագետները, որոնք առաջինն են հայտնաբերել այս կամ այն թույլ կողմը: Սոցցանցում սխալի միջին արժեքը կազմել է 20 հազար ռուբլի: -0-