«Խոսում է քաղաքը». ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր
Մինչև 2016թ. հուլիսի 31-ը «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև ավելացել է «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ 1-ի շրջանակում դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:
Մասնավորապես, «Խոսում է քաղաքը» տարբերակ 1–ի համար բաժանորդները կստանան 5000 ՄԲ ինտերնետ` նախկին 1500–ի փոխարեն, ինչպես նաև 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա` նախկին 150–ի փոխարեն։ Իսկ «Խոսում է քաղաքը» տարբերակ 2–ի դեպքում բաժանորդները կստանան 3000 ՄԲ ինտերնետ` նախկին 1500–ի փոխարեն։
«Ժամանակի հետ փոփոխվում են բաժանորդների՝ ինտերնետի և ձայնային ծառայությունների օգտագործման պահանջարկը և ծավալները: VivaCell-MTS -ը պարբերաբար վերանայում և բարելավում է սակագնային պլանների առաջարկած հնարավորությունները՝ բաժանորդների կարիքներին առավել համապատասխանեցնելու համար», – նշել է VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-