Կարինե Մինասյանը դարձավ ԵՏՀ–ի ՏՏ գծով առաջին նախարարը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել կոլեգիայի գործունեության շրջանակում ներդնել նոր հեռանկարային ուղղություն` ներքին շուկաներ, ինֆորմատիզացիա, ՏՀՏ, ինչի կապակցությամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեղեկատվական տեխնոլոգիաների գծով առաջին նախարարը, հաղորդում է CNews–ը։
ԵՏՀ–ի նախարարի պաշտոնին նշանակվել է Կարինե Մինասյանը, ով զբաղեցրել է ԵՏՀ–ի կոլեգիայի հայաստանյան անդամի պաշտոնը 2015 թ.–ի հունվարից, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ–ին։
Հիմա ԵՏՀ–ն կկազմի խորհրդի անդամ երկրների ընդհանուր թվային օրակարգը, քանի որ ինֆորմատիզացիան և ՏՀՏ–ն ներառվել են ԵՏՄ զարգացման առաջնահերթությունների ցանկում։
Մինասյանը պաշտոնը կստանձնի 2016 թ.–ի փետրվարի 1–ից և կզբաղվի ԵՏՀ–ում ՏՀՏ և տեղեկատվական փոխգործակցության հարցերի համակարգմամբ, ինչպես նաև կհամակարգի ներքին շուկաների գործունեությունն առանց խոչընդոտների և սահմանափակումների։ –0–