USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

«Ղարաբաղ տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը Ղարաբաղի վեց շրջաններում ընդլայնել է անլար ինտերնետի ծածկույթը

10.10.2013, 18:17
«Ղարաբաղ տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը Ղարաբաղի վեց շրջաններում ընդլայնել է անլար ինտերնետի ծածկույթը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Ղարաբաղ տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը Ղարաբաղի վեց շրջաններում ընդլայնել է անլար ինտերնետի ծածկույթը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/ «Ղարաբաղ տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը Ղարաբաղի վեց շրջաններում ընդլայնել է անլար ինտերնետի ծածկույթը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ընկերությունը բարեհաջող ավարտել է ցանցի ընդլայնումը և Wi-Fi հասանելիություն է ապահովել Քաշաթաղում, Մարտունիում, Ասկերանում, Հադրութում, Մարտակերտում և Ստեփանակերտ քաղաքում։

Դպրոցական տարին վերսկսելու կապակցությամբ ընկերությունն Արցախի դպրոցականներին նվիրել է բջջային հեռախոսներ կանխավճարային հեռախոսահամարներով, ինչպես նաև Ղարաբաղ Տելեկոմի հուշանվերներ:

«Ղարաբաղ տելեկոմը» շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 10 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ ԼՂՀ տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

«Ղարաբաղ տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն:--0-