USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանյան «Ռոստելեկոմը» ապահովել է Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպության սաներին գերարագ ինտերնետ կապով

07.11.2016, 17:29
Հայաստանյան «Ռոստելեկոմը» ապահովել է Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպության սաներին գերարագ ինտերնետ կապով:
Հայաստանյան «Ռոստելեկոմը» ապահովել է Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպության սաներին գերարագ ինտերնետ կապով

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը կիրակի այցելել է Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, ուր աջակցություն է տրամադրվում անապահով ու առավել կարիքավոր ընտանիքների երեխաներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ռոստելեկոմը», ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, դեռ ամռան ամիսներին հասարակական կազմակերպության խնդրանքով անվճար գերարագ ինտերնետ կապով էր ապահովել Վանաձորի գրասենյակը։ Շուտով «Օրրանում» նախատեսում են իրականացնել ժամանակակից համակարգիչներով մասնագիտացված նոր սրահի բացումը։

«Տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրին և հատկապես երեխաներին, որորնք հաճախում են նման կենտրոններ։ Մեր ընկերության կողմից սա փոքրիկ ներդրում է նրանց՝ նոր տեխնոլոգիաներին հաղորդակից լինելու գործում։ Հետագա համագործակցության շրջանակում համոզված եմ, որ կընդլայնենք ծրագրերն ու աջակցության մեխանիզմները մեր գործընկեր «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ՝ ի նպաստ տեխնոլոգիական նոր սերնդի երեխաների կրթության և դաստիարակության», - հայտնել է «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.- ի ապրիլին Երևան քաղաքում՝ աջակցելու 16 մուրացկան երեխաների: Այնուհետև «Օրրանի» գործունեությունը ընդլայնվել է. կենտրոնը ներկայումս աջակցում է ավելի քան 270 երեխաների և 80 տարեցների Երևան և Վանաձոր քաղաքների իր կենտրոններում: «Օրրան» ԲՀԿ-ի նպատակն է աջակցել Հայաստանի անապահով և առավել կարիքավոր ընտանիքներին, օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ, պայքարել «երեխան որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ, բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության, կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների և տարեցների շրջանում:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–