Հայաստանը ԵՏՄ շրջանակում 2-7 անգամ կնվազեցնի ռոմինգի արժեքը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ԵՏՄ շրջանակում 2-7 անգամ կնվազեցնի ռոմինգի արժեքը, ասաց հինգշաբթի Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովը:
Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության, ԵՏՄ երկրների հակամենաշնորհ մարմինների և բջջային կապի օպերատորների համատեղ աշխատանքի շնորհիվ նվազեցվել է ռոմինգում ձայնային ծառայությունների արժեքը:
Մասնավորապես, Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) նվազեցրել է ռոմինգում գները 7 անգամ` 1133 դր/ր-ից մինչև 163 դր/ր, «Orange Armenia» ՓԲԸ-ն (այժմ Ucom ընկերություն)` մինչև 4 անգամ` 559 դր/ր-ից մինչև 149 դր/ր, «Ղ-Տելեկոմը» (ապրանքանիշը` VivaCell-MTS)` մինչև 2 անգամ` 305 դր/ր-ից մինչև 149 դր/ր:
Սակագների նմանատիպ նվազեցում գրանցվել է նաև ԵՏՄ մյուս երկրներում, մասնավորապես, Բելառուսում` «ԲեՍՏ» ՓԲԸ` մինչև 4 անգամ` 26455 բել. ռուբ/ր-ից մինչև 6173 բել. ռուբ/ր, Ղազախստանում`«Կար–Տել» բջջային կապի օպերատոր (ապրանքանիշը` Beeline)` մինչև 10 անգամ, 425 թենգե/ր-ից մինչև 40 թենգե/ր, «Կսելլ» ԲԸ (Activ ապրանքանիշ)` մինչև 17 անգամ, 600 թենգե/ր-ից մինչև 35 թենգե/ր, Ղրղըզստանի Հանրապետությունում` «SkyMobile» ԲԲԸ (ապրանքանիշը` Beeline)` մինչև 13 անգամ, 132 սոմ/ր-ից մինչև 10 սոմ/ր:
Ընդ որում, Ռուսաստանում «ՎիմպելԿոմ» բջջային կապի օպերատորը (ապրանքանիշը` Beeline) նվազեցրել է գները մինչև 6 անգամ` 49 ռուս. ռուբ/ր-ից մինչև 8 ռուս. ռուբ/ր, «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» բջջային կապի օպերատորը (МТС ապրանքանիշ)` մինչև 0,3 անգամ` 65 ռուս. ռուբ/ր-ից մինչև 45 ռուս. ռուբ/ր:
Ինչպես նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամի օգնական Ալմատ Ֆազիլը, ԵՏՄ պետությունների սպառողների համար ԵՏՄ տարածաշրջանում ռոմինգում գների նվազեցման տնտեսական արդյունքը կարող է կազմել տարեկան մինչև 2 մլրդ ռոսւական ռուբլի:
Նրա խոսքով, Հայաստանի սպառողների համար տնտեսական արդյունքը կկազմի մինչև 500 մլն ռուսական ռուբլի: «Ռոմինգում կապի ծառայության գների նվազեցումը թույլ է տալիս զարգացնել տնտեսական ինտեգրումը, ապահովել տնտեսական առաջընթաց, ինչպես նաև ավելացնել ԵՏՄ պետությունների միջև զբոսաշրջիկների հոսքը», - ասել է Ֆազիլը:
Խորհդրի շրջանակում որոշվել է շարունակել աշխատանքները նշված ոլորտում, այդ թվում` ռոմինգում ձայնային ծառայությունների գների հերթական նվազման համար պայմանների ստեղծման, միջազգային տրաֆիկին միանալիս խտրական պայմանների վերացման, ինչպես նաև բջջային կապի ծառայությունների անդրսահմանային շուկայում մրցակցության զարգացման ուղղությամբ:
ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է 2015 թ.–ի հունվարի 1–ից` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածոքի հիման վրա: Այժմ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: -0-