USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում մեկնարկել է «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցական մրցույթը

12.04.2016, 20:57
Հայաստանում մեկնարկել է «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցական մրցույթը, հաղորդում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)։
Հայաստանում մեկնարկել է «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկել է «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցական մրցույթը, հաղորդում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)։

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:

Մրցույթը հնարավորություն կտա միջին և ավագ դպրոցների աշակերտներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր պետք է պատրաստեն A2 ֆորմատի պաստառներ (420x594)` նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը:

Պաստառներում կարող են ներկայացվել նկարներ, պատկերներ, կարգախոսեր, տարբեր նկարներից կազմված խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ, ձեռքի աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ։

Պաստառները պետք է ներկայացվեն մինչ ապրիլի 24-ը: Մասնակից բոլոր դպրոցներում ապրիլի 25-27-ը կկազմակերպվի ներկայացված աշխատաքների ցուցահանդես։

Երևանում կկազմակերպվի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որին կհրավիրվեն 1-ին, 2-րդ, 3-րդ անվանակարգերում հաղթող ճանաչված և լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները՝ խրախուսական մրցանակներ ստանալու համար:

Լավագույնը ճանաչված պաստառները տեղ կգտնեն մրցույթի արդյունքում տպագրված 2017թ. օրացույցներում, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին։–0–