USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում բջջային հեռախոսահամար է վաճառվել ջիփի գնով

11.11.2016, 19:42
Հայաստանում բջջային հեռախոսահամար է վաճառվել ջիփ մեքենայի գնով։
Հայաստանում բջջային հեռախոսահամար է վաճառվել ջիփի գնով

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բջջային հեռախոսահամար է վաճառվել ջիփ մեքենայի գնով։

Ucom հեռահաղորդակցական ընկերությունը նոյեմբերի 9–ից սկսել է «044» նոր կոդով բջջային կապի հեռախոսահամարների վաճառքը, իսկ մինչ այդ ընկերությունը կազմակերպել էր «գեղեցիկ» համարների ավանդական էլեկտրոնային աճուրդ, որոնց վաճառքից ստացված եկամուտն ուղղվելու է բարեգործական նպատակներով։

Աճուրդի արդյունքներիզ պարզ է դառնում ամենաբարձր գինն առաջարկվել է (+374) 44 00 00 00 «գեղեցիկ» համարի համար։ Ապագա սեփականատերը այդ հեռախոսահամարի համար կվճարի 15 մլն դրամ։ Առաջարկված գումարի չափով երկրորդը  (+374) 44 77 77 77 հեռախոսահամարն է, որի համար կվճարվի 10 մլն դրամ։

_Hayastanum_bjjayin_herakhosahamar_e_vajarvel_ - рис.1

Միաժամանակ, աճուրդի մասնակիցների առաջարկած ամենացածր գինը 550 հազար դրամն է (+374) 44 01 11 11 հեռախոսահամարի համար։

Աճուրդի ընթացքում վաճառվել է 33 հատուկ «գեղեցիկ» համարներ նոր կոդով։ Աճուրդի արդյունքներով, այս պահին 044.ucom.am կայքում հրապարակված է 104 մլն 900 հազար դրամ թիվը։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-