Հայաստանում Beeline-ի աշխատակիցները կմասնակցեն Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ն իր աշխատակիցների թիմով կմասնակցի Համաշխարհային մաքրության օրվան (World Cleanup Day), հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 15-ին Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում Հայաստանի բնակիչները միավորվելու են՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Այս միջազգային շարժմանը մասնակցում է 150 երկիր։
Նշվում է, որ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ ընկերության թիմը կապահովի Մանկական երկաթուղու տարածքի մաքրությունը։
«Կանաչ տեխնոլոգիաները մեր աշխատանքում միշտ կարևոր տեղ են զբաղեցրել և մենք ձգտում ենք օգտագործել ժամանակակից բոլոր հնարավորությունները՝ բնության մասին հոգ տանելու համար։ Այսօր մենք որոշել ենք միանալ այս հիանալի շարժմանը և մաքրել մի վայր, ուր գալիս են զբոսնելու մեր փոքրիկները, իսկ նրանք միշտ պետք է ապրեն և մեծանան մաքուր միջավայրում։ Մենք իսկապես ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մաքուր և բարեկեցիկ Հայաստան ունենալու և բնապահպանական կարևոր կանոնները տարածելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում World Cleanup Day-ը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 հոգի և ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ և պետական կառույցներ։
Նշենք, որ Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները և ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին և Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–