USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ՊՆ–ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

15.12.2016, 14:31
ՀՀ ՊՆ–ն հայտարարում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ։
ՀՀ ՊՆ–ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, և՛ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբերանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու համար զորակոչիկները պետք է գրանցվեն մինչև դեկտեմբերի 25–ը` անցնելով հետևյալ հղումով։–0–