Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Beeline-ի հովանավորությամբ իրականացված «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Beeline-ի հովանավորությամբ 2017 թվականի ապրիլից իրականացվող «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը՝ նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների և 12-16 տարեկան պատանիների համար, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Շուրջ 600 երեխաներ և պատանիներ մասնակցել են «երաժշտական զբոսանքներին» և ծրագրի հեղինակ, երաժշտագետ Մարինե Կարոյանի հետ ինտերակտիվ հանդիպումների ընթացքում ծանոթացել երաժշտական տարբեր հետաքրքրաշարժ թեմաների՝ նախապատմական շրջան, Հին Հունաստան և Հռոմ, Միջին դարեր, Վերածնունդ, Ռոմանտիզմի ժամանակաշրջան, ինչպես նաև հայտնի դասական կոմպոզիտորների:
«Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն էր դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն և սեր ձևավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների և պատանեկան լսարանի հետ: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը:
«Երաժշտական զբոսանքները Գաֆէսճեան կենտրոնում տեղի են ունենում արդեն տևական ժամանակ, և կարծում եմ, շատ սիրվել են երեխաների կողմից։ Սա մի նոր և յուրահատուկ մոտեցում է երաժշտական կրթության ոլորտում, իսկ մենք միշտ կողմնակից ենք կրթական նոր մեթոդների ու լուծումների ներդրմանը։ Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ և վառ հետք կթողնի իր մասնակիցների կրթության և կյանքի մեջ», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–