USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Beeline-ի հովանավորությամբ իրականացված «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը

25.05.2018, 13:43
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Կենտրոնի «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում իրականացված «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Beeline-ի հովանավորությամբ իրականացված «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Կենտրոնի «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում իրականացված «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը: «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիր, որն իրականացվել է Beeline-ի աջակցությամբ, նախատեսված էր 7 տարեկանից բարձր դպրոցականների և ընտանիքների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Շուրջ 245 դպրոցականներ մասնակցել են ծրագրին և ծանոթացել խորհրդային ժամանակաշրջանի ամենաականավոր հայ մոնումենտալ քանդակագործներից մեկի՝ Արա Հարությունյանի կյանքին ու գեղարվեստական ժառանգությունը, քննարկել և ուսումնասիրել են քանդակը որպես արվեստի տեսակ, և, վերաերևակայելով քանդակագործի ընտրված ստեղծագործությունը, ստեղծել իրենց նոր պատումները դրանց շուրջ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Beeline-ը շատ է կարևորում կիրթ և բազմակողմանի զարգացած երիտասարդության դաստիարակությունը Հայաստանում, քանի որ հենց նրանք են ստեղծելու մեր երկրի լավ ապագան։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան կենտրոնի ընտանեկան կրթական ծրագրերը մեծապես նպաստում են դրան՝ թույլ տալով մեր երեխաներին մոտիկից ծանոթանալ արվեստի հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց Արա Հարությունյանի հաստոցային և մոնումենտալ քանդակների օրինակով ծանոթանալու քանդակին որպես արվեստի տեսակ, ինչպես նաև ժամանակակից մոտեցումների՝ ինտերակտիվ «քանդակաորսի», քննարկման և ստեղծագործական հատվածի շնորհիվ զարգացնելու իրենց քննադատական միտքն ու տեսողական ունակությունները»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–