USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԵՄ առաջնորդները Բրյուսելում հավանաբար կքննարկեն ԱՄՆ–ի կողմից էլեկտրոնային լրտեսության խնդիրը

24.10.2013, 14:37
Եվրամիության 28 երկրների առաջնորդներ, ովքեր երեքշաբթի Բրյուսելում երկօրյա գագաթնաժողով կսկսեն, հավանաբար, կքննարկեն ԱՄՆ–ի կողմից էլեկտրոնային լրտեսության խնդիրը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի եվրոպական դիվանագիտական աղբյուրը։
ԵՄ առաջնորդները Բրյուսելում հավանաբար կքննարկեն ԱՄՆ–ի կողմից էլեկտրոնային լրտեսության խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության 28 երկրների առաջնորդներ, ովքեր երեքշաբթի Բրյուսելում երկօրյա գագաթնաժողով կսկսեն, հավանաբար, կքննարկեն ԱՄՆ–ի կողմից էլեկտրոնային լրտեսության խնդիրը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի եվրոպական դիվանագիտական աղբյուրը։

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ կքննարկեն այդ խնդիրը»,– ասել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող էին գաղտնալսել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսազրույցները։ Նա արդեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից այդ տեղեկության կապակցությամբ անհապաղ բացատրություններ է պահանջել։ Օբաման Գերմանիայի կանցլերին հավաստիացրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները նրա հեռախոսազրույցները չեն գաղտնալսում։

Monde ֆրանսիական թերթը 2013 թվականի հոկտեմբերի 22–ին, հղում անելով ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացած փաստաթղթերին, հայտնել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2012 թվականի դեկտեմբերի 10–ից մինչև հունվարի 8–ը ֆրանսիացիների 70.3 միլիոն հեռախոսազրույց է գաղտնալսել։ Նպատակն ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածյալներին, ինչպես նաև քաղաքական գործիչներին, գործարար շրջանակների ներկայացուցիչներին և ֆրանսիական իշխանություններին հետևելն էր։

2013 թվականի սեպտեմբերին ամերիկյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ մեծ աղմուկ է բարձրացել Բելգիայում։ Բելգիական Belgacom ազգային հեռահաղորդակցային ընկերության հաճախորդների կիբեռնետիկ լրտեսումը, հավանաբար, իրականացրել է ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, այլ նաև Իսրայելի հատուկ ծառայությունները։ -0-