USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

BeeTV-ի մինչև 100 հեռուստաալիք հասանելի է «Սմարթ» հետվճարային փաթեթների բաժանորդներին

29.05.2017, 13:54
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների շարքին BeeTV հավելվածով մինչև 100 անվճար հեռուստաալիքի տրամադրման մասին։
BeeTV-ի մինչև 100 հեռուստաալիք հասանելի է «Սմարթ» հետվճարային փաթեթների բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների շարքին BeeTV հավելվածով մինչև 100 անվճար հեռուստաալիքի տրամադրման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Սմարթ»սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ և մինչև 100 հեռուստաալիք դիտելու հնարավորություն:

«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել և օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի և կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում հավելվածը ներբեռնվել է ավելի քան 40 000 անգամ, և այժմ այն հասանելի է մեր «Սմարթ» հետվճարաին փաթեթների բաժանորդների համար: Մենք փորձում ենք տրամադրել առավելագույն որակ, պարզություն և օգտագործման հարմարավետություն՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունները և փաթեթների ցանկը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերությունից հիշեցնում են, որ BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման և հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից և մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը: Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով և գաղտնաբառով, իսկ գործող բաժանորդները կարող են ստանալ մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:

«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-