USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արաբկիր համայնքում Ucom ընկերության սպասարկման նոտ կենտրոն է գործարկվել

30.05.2017, 16:42
Մայիսի 29-ից Երևանի Արաբկիր համայնքում սկսում է գործել Ucom ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոն:
Արաբկիր համայնքում Ucom ընկերության սպասարկման նոտ կենտրոն է գործարկվել

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 29-ից Երևանի Արաբկիր համայնքում սկսում է գործել Ucom ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոն, որը տեղակայված է Մամիկոնյանց փ., 2-86 հասցեում, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Նոր սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:

«Այստեղ հնարավոր է ստանալ ցանկացած ինֆորմացիա տրամադրվող ծառայությունների մասին, բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումներ Ucom-ի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ձեռք բերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-