USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ամանորին ընդառաջ Ucom-ն արագացնում է ինտերնետը և հասանելի է դարձնում բոլոր HD ալիքները

19.12.2016, 14:15
Ամանորին ընդառաջ, գրեթե մեկ ամիս շարունակ՝ դեկտեմբերի 16-ից հունվարի 13-ը Ucom ընկերությունն իր ֆիքսված ինտերնետի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում վայելել ինտերնետ կապի նոր արագություններ և հասանելի է դարձնում բոլոր HD հեռուստաալիքները:
Ամանորին ընդառաջ Ucom-ն արագացնում է ինտերնետը և հասանելի է դարձնում բոլոր HD ալիքները

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորին ընդառաջ, գրեթե մեկ ամիս շարունակ՝ դեկտեմբերի 16-ից հունվարի 13-ը Ucom ընկերությունն իր ֆիքսված ինտերնետի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում վայելել ինտերնետ կապի նոր արագություններ և հասանելի է դարձնում բոլոր HD հեռուստաալիքները U!TV, Triple Play և 4Play բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Կախված սակագնային պլանից՝ ֆիքսված ինտերնետ կապի առկա արագությունները զգալիորեն կաճեն ու կհասնեն մինչև 25, 50 և 100 Մբ/վրկ:

Նշված արագությունները հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաև օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:

Ընկերությունից նաև հայտնում են, ամանորյա այս հաճելի անակնկալները կսկսեն գործել ավտոմատ կերպով:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-