USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը THE BIZZ 2018–ի հաղթողն է դարձել

02.11.2017, 16:33
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը THE BIZZ 2018 Business Excellence Award WORLDCOB–ի հաղթողն է դարձել։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը THE BIZZ 2018–ի հաղթողն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը THE BIZZ 2018 Business Excellence Award WORLDCOB–ի հաղթողն է դարձել։ Այդ մասին նշվում է Ընկերությունների միջազգային կոնֆեդերացիայի նամակում։            

«Մենք անկեղծ շնորհավորում ենք ձեզ և ձեր թիմը BIZZ 2018 Business Excellence Award–ում հաղթելու կապակցությամբ», – նշվում է նամակում։

Գործակալությունը հաղթող է ճանաչվել գնահատման չափանիշների հետևողական գերազանցման, բիզնեսի ճիշտ կառավարման, արտադրանքի կամ/և ծառայություննեևրի որակի բարձրացման, ինչպես նաև գրանցած արդյունքների համար։

WORLDCOB–ը միջազգային կազմակերպություն է, որը ներկայացնում է ավելի քան 3000 բիզնեսի ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 120 երկրներում։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թ.–ի մայիսի 1–ից։ Այն մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության ոլորտում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված է նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների teleсom.arka.am պորտալն ու armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։ Գործակալությունը կանոնավոր կերպով հանդես է գալիս որպես բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, համաժողովների և ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավոր։ 

2000 թ.–ի արդյունքում ՀՀ ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը ճանաչել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը։ 2002 և 2003 թթ.–ին Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը պարգևատրել է Որակի միջազգային աստղով (International Star Award for Quality) Gold կատեգորիայում։ –0–