Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված համերգ կկայանա Beeline-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` մայիսի 10-ին, Beeline ընկերության աջակցությամբ կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի համերգը` նվիրված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Համերգը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների` Լևոն Չաուշյանի, Ռուբեն Սարգսյանի և Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները:
«Beeline-ը շարունակում է Միրզոյանի անվան քառյակի հետ համագործակցությունը, որի հիմնական առաքելությունն է մշակութային կյանքի զարգացումը: Վստահ եմ, որ այսօրվա և հետագա համերգները կնպաստեն դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը, իսկ Քառյակը կշարունակի մեզ ուրախացնել նոր նվաճումներով և պարգևներով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք երջանիկ ենք արդեն երրորդ տարին անընդմեջ համագործակցել Beeline-ի հետ, ում գործունեությունը մեծապես ուղղված է նաև բարեգործությանը: Beeline-ի աջակցությամբ մենք երեք համերգաշրջանի ընթացքում կարողացանք իրագործել բազմաթիվ նախագծեր, որոնք մեծ արձագանք ստացան ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին», - նշել են Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները:
Համերգին աջակցում է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում:
Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր և աքսեսուարներ արտադրող «D'addario Kaplan" - "D'Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։–0–