USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Գրեթե 800 հայկական կայքեր Հայաստանում արդեն միացել են Cloudflare համակարգին

28.03.2017, 20:29
«.am» դոմենում գրանցված 768 հայկական կայքեր արդեն միացել են  CloudFlare համակարգին, հայտնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Գրեթե 800 հայկական կայքեր Հայաստանում արդեն միացել են Cloudflare համակարգին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «.am» դոմենում գրանցված 768 հայկական կայքեր արդեն միացել են CloudFlare համակարգին, հայտնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նա ավելացրեց, որ օրեր առաջ CloudFlare ծառայությունը Երևանում գործարկել է տվյալների իր շտեմարանըUcom–ի հետ գործակցությամբ։

CloudFlare–ը ծառայություն է, որը թույլ է տալիս ավելացնել կայքի արագությունը քեշավորման կազմակերպման հաշվին, ինչպես նաև բարձրացնել դրա պաշտպանության աստիճանը գրոհներին նմանվող հարցումների ֆիլտրման շնորհիվ։ Միաժամանակ, նախագծում որևէ հատուկ փոփոխություն կատարել պետք չէ` ամեն ինչ կատարվում է ծառայությունում կայքի հասցե գրելով և դոմենի NS գրառման փոփոխությամբ։

«Ինչպես գիտեք, մեր ընկերությունը Հայաստանում գործում է բավականին երկար ժամանակ և խոշորագույն ինտերնետ տրաֆիկի մատակարարներից է։ Հենց այդ պատճառով էլ գործակցություն ենք հաստատել CloudFlare–ի հետ»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Եսայանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում տեղակայված CloudFlare քեշը երկրորդն է հետխորհրդային տարածքում։ «Ասիայում դա թվով 30–րդ խոշոր համակարգն է, իսկ աշխարհում գոյություն ունի ընդամենը 103 այդպիսի համակարգ»,– ասաց Եսայանը։

Նա նշեց, որ համակարգը, նախևառաջ, թույլ կտա Ucom–ի բաժանորդներին ավելի արագ և պաշտպանված ինտերնետ հասանելիություն ունենալ։

«Հայաստանում համակարգի գործարկումը թույլ կտա հարևան երկրներին նույնպես օգտվել Ucom ցանցում գործարկված համակարգերից»,– ասաց Եսայանը։ 

CloudFlare–ն ԱՄՆ–ում 2009 թվականին ստեղծված  հայտնի  CDN-պրոքսի է։ 2011 թվականին համակարգը բարձր է գնահատվել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում սպառնալիքներից պաշտպանության  նորարարական տեխնոլոգիաների օգտագործման համար։

Ցանցը հիմնվում է Nginx կատարելագործված տարբերակի վրա, ներառում է տարբեր երկրների ավելի քան 20 սերվերներ։ -0-