USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի կապի ոլոտում հասույթը 7 ամսում աճել է 4,1%–ով՝ մինչև 95,6մլրդ դրամ

06.09.2024, 14:59
Այս տարվա հուլիսին այս ոլորտում հասույթը կազմել է 14 125,7 մլն դրամ, նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 0,4 տոկոսի անկում, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 1,4 տոկոսի աճ
Հայաստանի կապի ոլոտում հասույթը 7 ամսում աճել է 4,1%–ով՝ մինչև 95,6մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեության ոլորտի հասույթը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 95 573,5 մլն դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,1 տոկոսով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ այս տարվա հուլիսին այս ոլորտում հասույթը կազմել է 14 125,7 մլն դրամ, նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 0,4 տոկոսի անկում, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 1,4 տոկոսի աճ։

Հեռահաղորդակցության ոլորտում վեց ամսվա հասույթը կազմել է 88 638,8 մլն դրամ (աճը՝ 5,2%), հեռուստատեսային հաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 5,862,4 մլն դրամ (անկումը՝ 4,6%), իսկ ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 1072.3 մլն դրամ (23% անկում)։ ($1 - 387,30 դր.)