Մինչև տարեվերջ շուկայում ուլտրաբուքերի ավելի քան 75 մոդել կառաջարկվի. Intel
10.01.2012,
11:34
Ուլտրաբուքերի՝ բարձր արտադրողականությամբ բարակ և թեթև նոութբուքերի ավելի քան 75 մոդել կհայտնվի շուկայում մինչև 2012 թվականի ավարտը, հայտարարել է Intel կորպորացիայի փոխնախագահ Մուլի Էդենը Լաս Վեգասում Consumer Electronics Show ցուցահանդեսի բացման նախաշեմին:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուլտրաբուքերի՝ բարձր արտադրողականությամբ բարակ և թեթև նոութբուքերի ավելի քան 75 մոդել կհայտնվի շուկայում մինչև 2012 թվականի ավարտը, հայտարարել է Intel կորպորացիայի փոխնախագահ Մուլի Էդենը Լաս Վեգասում Consumer Electronics Show ցուցահանդեսի բացման նախաշեմին:
Առաջին մոդելների Ultrabook-երի՝ վաճառքում հայտնվելու պահից չորս ամիսների ընթացքում շուկա է մտել այդ կարգի արդեն ավելի քան մեկուկես տասնյակ սարքեր համակարգչային տեխնիկայի առաջատարներից՝ Acer, Asus, HP, Lenovo, LG, Samsung, Toshiba, ասել է Էդենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Եվս 60 մոդելներ շուկա կմտնեն տարվա ընթացքում, այդ թվում՝ Ivy Bridge ընտանիքի Intel նոր պրոցեսորների հիման վրա:
Ի տարբերություն «առաջին ալիքի» ուլտրաբուքերի, նոր մոդելների կեսից ավելին զինված կլինի ավելի քան 14 դյույմ անկյունագծով խոշոր ֆորմատի էկրաններով: Ուլտրաբուքերի մասսայականացման համար Intel-ն առավել մեծածավալ մարքեթինգային արշավ է ձեռնարկում՝ 2003 թվականի Centrino-ի տեխնոլոգիաների գովազդման ժամանակներից, հայտնել է կորպորացիայի փոխնախագահ Քևին Սելլերսը:
Intel-ը հույս ունի, որ ուլտրաբուքերի մասսակայանությունը կապահովեն ոչ միայն դրանց դյուրատարությունը, բարձր արտադրողականությունը և մարտկոցների երկար աշխատանքը, այլ նաև նոր գործառույթները, որոնցից շատերն արդեն ծանոթ են սմարթֆոնների և պլանշետների օգտագործողներին: Խոսքը սենսորային կառավարման, օգտագործողի ձայնի, ժեստերի տարբերակման, տարածության մեջ սարքի դիրքի մասին է: Այդ հատկանիշները կօգտագործվեն Microsoft Windows 8 օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակում, որի թողարկումը ծրագրված է 2012 թվականի ավարտին: -0-