USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

25.07.2024, 14:12
Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 19:00-ը, իսկ շաբաթ՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված և ավելի ընդարձակ դարձած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 19:00-ը, իսկ շաբաթ՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցեր, Wi-Fi սարքեր, պլանշետներ և այլ սարքավորումներ։

Կոմիտաս 60 հասցեում գտնվող սպասարկման սրահից հուլիսի 25-ից հուլիսի 31-ը ցանկացած սմարթֆոն գնելիս բաժանորդները կստանան արտաքին մարտկոց (powerbank):

«Իհարկե, մեր աշխատանքի մեջ մեր առաջնահերթություն է սպասարկման և ծառայությունների որակը, բայց նաև մեզ համար կարևոր է, որ բաժանորդները կարողանան այդ սպասարկումը ստանալ գեղեցիկ և բարեկարգ կենտրոններում։ Պակաս կարևոր չէ նաև մեր աշխատակիցների հարմարավետությունն ու լավ աշխատանքային պայմանները։ Ուստի և ես ուրախ եմ հրավիրել բոլորին օգտվելու մեր վերաբացված վաճառքի և սպասարկման կենտրոնից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom-ը Հայաստանում ունի 78 վաճառքի և սպասարկման կենտրոն, որից 25-ը՝ Երևանում։