USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռոստելեկոմը Հայաստանում 50+ լսարանի համար ինտերնետ-դասընթացներ կանցկացնի

01.12.2015, 13:25
Ռոստելեկոմն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի փորձնական ծրագիր` կազմակերպելով ինտերնետ-դասընթացներ 50+ լսարանի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Ռոստելեկոմ» ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հատուկ ծրագրերի ուղղության ղեկավար Նատալյա Շուշլինան:
 Ռոստելեկոմը  Հայաստանում 50+ լսարանի համար ինտերնետ-դասընթացներ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի փորձնական ծրագիր` կազմակերպելով ինտերնետ-դասընթացներ 50+ լսարանի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Ռոստելեկոմ» ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հատուկ ծրագրերի ուղղության ղեկավար Նատալյա Շուշլինան: «Ծրագիրն ուղղված է թոշակառուների համակարգչային գրագիտությանը, որպեսզի հեշտանա օգտվելը պետական ծառայություններից, բնակարանային կոմունալ-տնտեսության ծառայություններից, պարզապես` շփվել կարողանան»,-ասաց Շուշլինան: Նրա խոսքերով, նախապես ծրագիրը մտածված է եղել թոշակառուներին սպասարկող կազմակերպությունների հերթերի վերացման համար: «Բազային դասընթացն ընդգրկում է 12 գլուխ, սկասում ենք համակարգիչի միացնել սովորեցնելուց: Մենք սովորեցնում ենք Word-ը, ինչպես օգտվել էլեկտրանային փոստից, Skype-ից, շփվել սոցիալական ցանցերում, օգտվել պետական ծառայությունների հարթակներից»,-ասաց Շուշլինան: Նա նշեց, որ առաջին բաց դասին կմասնակցեն 10 հոգի, հետագայում ծրագիրը կընդլայնվի: Ռուսաստանում այս ծրագիրն անցկացվում է 40 շրջաններում արդեն տարիուկես, ու ապացուցել է իր հաջողությունը: «Նախագծի շրջանակում մենք անացկացրել ենք «Շնորհակալություն ինտերնետին» մրցույթը, մեր թիրախային խումբը պետք է աշխատանքներ ներկայացներ «Մենք երախտապարտ ենք ինտերնետին» թեմայով: Երկու թոշակառու աշխատանք գտան ինտերնետի յուրացման շնորհիվ, մի մասնակից բուհ ընդունվեց, մեր մրցույթի ինտերնետ-տեսադասընթացների 78-ամյա հաղթողը սովորել է բնապատկերներ նկարել»,-ասաց Շուշլինան: Նախօրեին, «Ռոստելեկոմը» Երևանում ներկայացրել է «Ինտերնետի այբուբեն։ Հայաստանի Հանրապետություն» ուսումնական ծրագիրը, որը նախատեսված է ավագ սերնդին համակարգչին տիրապետելու և Ինտերնետում աշխատել սովորեցնելու համար։ «Ինտերնետի այբուբենը Հայաստանում» ձեռնարկի շնորհանդեսի շրջանակում 2015 թ.–ի նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում Երևանի Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում կանցկացվեն բաց դասեր, ինչպես նաև կամավորների և ինֆերմատիկայի դասախոսների թրենինգներ Ռուս–Հայկական Համալսարանում։ «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ «Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։ Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–