USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը 50 նոր վճարային տերմինալներ են տեղադրել

08.06.2015, 20:27
ՎիվաՍել-ՄՏՍ և ՄոբիԴրամ ընկերությունները ավարտել են համատեղ նախագծերից մեկի՝ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման  ծրագրի  առաջին փուլը, հայտնում է VivaCell-MTS–ի մամուլի ծառայությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը 50 նոր վճարային տերմինալներ են տեղադրել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ և ՄոբիԴրամ ընկերությունները ավարտել են համատեղ նախագծերից մեկի՝ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման  ծրագրի  առաջին փուլը, հայտնում է VivaCell-MTS–ի մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ: Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ը՝ մարզերի բնակիչներին՝ ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը:

Նախագծի հիմնական նպատակը սպասարկման որակի բարելավումն է. հաճախորդներին նոր գործիքներ տրամադրելով՝ էականորեն նվազում է գործարքի ժամանակը:

Տեղադրված տերմինալների միջոցով հաճախորդը կարող է վճարել բջջային կապի ծառայությունների, կոմունալ ծախսերի, արբանյակային և կաբելային հեռուստատեսության և ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց:

Վճարային տերմինալների օգնությամբ հնարավոր է նաև համալրել ՄոբիԴրամ բջջային դրամապանակը:

Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր դուստր ընկերության՝ ՄոբիԴրամի հետ, ձգտում է արագ արձագանքել հաճախորդների պահանջներին: Ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի մեր հայրենակիցներին նոր լուծումներ առաջարկելը, սպասարկման բարձր որակ և հարմարավետ պայմաններ ապահովելը եղել և մնում են մեր ուշադրության կենտրոնում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նրա խոսքերով` ՄոբիԴրամը թույլ է տալիս որպես այդպիսի տարբերակ օգտագործել և՛ բջջային հեռախոսը, և՛ առաջարկվող տերմինալը:

«Դա թույլ է տալիս հաճախորդին խնայել ժամանակը, կառավարել ֆինանսական միջոցները, ձեռք բերել անհրաժեշտ հմտություներ, իրականացնել անհրաժեշտ գործարքներն իրեն հարմար ժամանակահատվածում և վայրում»,-ավելացրել է Յիրիկյանը:

ՄոբիԴրամի վճարային բոլոր տերմինալները հագեցած են սենսորային էկրանով և պարզ ինտերֆեյսով, ինչը թույլ է տալիս հաճախորդին առանց լրացուցիչ գիտելիքների և հմտությունների՝ օգտվել մատուցվող ծառայություններից:

ՄոբիԴրամ կազմակերպությունը VivaCell-MTS–ի դուստր ընկերությունն է, որն առաջին անգամ Հայաստանում սկսել է մատուցել ֆինանսական ծառայություններ բջջային հեռախոսի կիրառմամբ (USSD–հրահանգների միջոցով), ինչպես նաև Մոբի Դրամի ինտերնետ էջի օգնությամբ (mts.am/mobidram или mobidram.am ) 2012 թ.–ի նոյեմբերին։

Ներկա պահին հանրապետությունում գործում են 24 ՄոբիԴրամի մասնաճյուղեր (17–ը` Երևանում և 7–ը` շրջաններում)։

ՄոբիԴրամի մասնաճյուղերում կարելի է նաև կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ,  ամենամսյա կոմունալ ծառայությունների վճարներ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), վճարել բջջային կապի, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ կապի ծառայությունների դիմաց։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-