USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Կասպերսկի. տասը տարում համակարգչային վիրուսների քանակը 500 անգամ ավելացել է

17.11.2015, 15:20
Տասը տարում համակարգչային վիրուսների քանակը 500 անգամ ավելացել է, երեքշաբթի ասաց հայտնի ռուս ծրագրավորող, տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ Եվգենի Կասպերսկին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ելույթի ժամանակ։
Կասպերսկի. տասը տարում համակարգչային վիրուսների քանակը 500 անգամ ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տասը տարում համակարգչային վիրուսների քանակը 500 անգամ ավելացել է, երեքշաբթի ասաց հայտնի ռուս ծրագրավորող, տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ Եվգենի Կասպերսկին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ելույթի ժամանակ։

«Մենք հակավիրուսային ընկերություն ենք, մեր հիմնական աշխատանքն է հավաքել տարբեր տրոյանական ծրագրեր և վիրուսներ, մշակել դրանք և տեղադրել վնասակար նյութերի տվյալների արխիվում։ Տասը տարի առաջ մեր հավաքած վիրուսների քանակը կազմում էր մոտ կես միլիոն նմուշ։ Նախորդ տարվա արդյունքով` մեր հավաքածուում կար արդեն մոտ 260 մլն բացառիկ նմուշ», – նշեց Կասպերսկին։

«Երբ նայում եմ համակարգչային վիրուսների թվի աճին, հասկանում եմ կիբերհանցագործութայն մասշտաբները։ Գործում են տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են նման հանցագործների հայտնաբերմամբ, սակայն, ցավոք, հայտնվում են նորանոր կիբերհանցագործներ, և այս բիզնեսը արգավաճում է», – նշեց Կասպերսկին։

Նա ընդգծեց, որ այս մասին են վկայում բացառիկ գրոհների թվերը, ինչպես նաև որոշ ոստիկանական քննություններ։ Կիբերհանցագործության վնասը գնահատվում է տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներով։

«Նոր համակարգչային վնասակար վիրուսների թիվն աճում է։ Մեզ համար դա հսկայական ծանրաբեռնվածություն է։ Հիմա մենք ամեն օր հավաքում ենք մի քանի հարյուր, հազարավոր և անգամ միլիոնավոր վնասակար ֆայլեր»,– նշեց Կասպերսկին։–0–