USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի բուժհաստատությունները վեց տարվա ընթացքում ստացել են մոտ 465 մլն դրամ VivaCell-MTS–ի և BirthLink–ի համագործակցության շրջանակներում

10.01.2014, 18:48
VivaCell-MTS ընկերության և BirthLink բրիտանական հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրի իրականացման վեց տարվա ընթացքում հատկացվել է մոտ 465 մլն դրամ, հաղորդում է VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանի բուժհաստատությունները վեց տարվա ընթացքում ստացել են մոտ 465 մլն դրամ VivaCell-MTS–ի և BirthLink–ի համագործակցության շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերության և BirthLink բրիտանական հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրի իրականացման վեց տարվա ընթացքում հատկացվել է մոտ 465 մլն դրամ, հաղորդում է VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագրում ներառվել է 34 բուժհաստատություն (12–ը` Երևանում, 22–ը` մարզերում)։

«Ծրագիրն ուղղված է Հայաստանում նորածնային մահացության կրճատմանը: Այդ նպատակին հասնելու համար ամենակարևոր քայլը մարզերում բժշկական ծառայությունները  բարելավելն ու մատչելի դարձնելն է: Ծրագրում ներառված մարզերի և մայրաքաղաք Երևանի հիվանդանոցներն արդեն ապահովվել են կենսական կարևորություն ունեցող սարքավորումներով», – նշել է VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով այցելել է Արարատի մարզի Վեդիի և Արտաշատի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներ։

Յիրիկյանին ուղեկցել են «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը։

Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ։ Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է 2009 թ.–ին։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: ($1 – 408,09 դրամ)-0-