USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է 3G-ծածկույթը Հայաստանի հյուսիսային շրջանում

06.11.2013, 12:32
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Լոռու մարզի Օձուն համայնքում 3G-ծածկույթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է 3G-ծածկույթը Հայաստանի հյուսիսային շրջանում

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Լոռու մարզի Օձուն համայնքում 3G-ծածկույթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

2013թ-ի նոյեմբերից 3-րդ սերնդի, այդ թվում նաև 3G բջջային  ինտերնետ ծառայությունները հասանելի են համայնքի բնակիչներին: Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերությունն համայնքում իրականացրել է GSM-ցանցի ծածկույթի բարելավման աշխատանքներ:

Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է մոտավորապես 30 քմ. կիլոմետրով, իսկ  Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի է համայնքի ավելի քան 5000 բնակչի:

«ԱրմենՏել» ընկերությունը 2013թ-ի օգոստոս ամսին իրականացրել է բջջային ցանցի ընդլայնման աշխատանքներ Սյունիքի մարզում, ինչի արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ Խնածախ և Վաղատուր համայնքների բնակիչները ստացել են հնարավորություն օգտվելու Beeline բջջային կապից և 3G ինտերնետից: Հոկտեմբեր ամսին Beeline 3-րդ սերնդի բջջային կապը գործարկվեց Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքներում:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–