USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

«Էքստրա 3 ԳԲ»․ մատչելի գերարագ ինտերնետ Ucom շարժական կապի բաժանորդների համար

07.07.2022, 18:54
Հուլիսի 7-ից Ucom-ի կանխավճարային և հետվճարային Unity և Level Up սակագնային պլանների  բոլոր բաժանորդները մեգաբայթերի հիմնական ծավալն սպառելուց հետո կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ընդամենը  500 դրամով
«Էքստրա 3 ԳԲ»․ մատչելի գերարագ ինտերնետ Ucom շարժական կապի բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Սույն թվականի հուլիսի 7-ից Ucom շարժական կապի ծառայության կանխավճարային և հետվճարային Unity և Level Up սակագնային պլանների  բոլոր բաժանորդները մեգաբայթերի հիմնական ծավալն սպառելուց հետո կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ընդամենը  500 դրամով, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Առաջարկը հասանելի է շարժական կապի ծառայության Level Up 1700, Level 1700 մարզային, Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև «Յունիթի» փաթեթում ներառված Unity 1500 և Unity 3500 սակագնային պլանների բաժանորդներին։ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը կարող են ակտիվացնել նաև հետվճարային Level Up 3000 և Unity 8000, Unity 7000 մարզային և Unity 9000 մարզային սակագնային պլանների բաժանորդները։

«Մեգաբայթերն սպառելուց հետո այսուհետ կարող եք չսպասել, թե երբ է ավարտվելու ընթացիկ ամիսը կամ 30 օրը, որպեսզի կրկին ստանաք Ձեր սակագնային պլանով նախատեսված ներառումները։  «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ակտիվացնելով՝ Դուք կշարունակեք օգտվել կայուն և գերարագ ինտերնետից ամենուր», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը 7 օրով ակտիվացնելու համար ընդամենն անհրաժեշտ է հավաքել *307#, իսկ ներառումներն ստուգելու համար՝ *133#։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–