USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Հայփոստն» ավելի քան 35%–ով իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները

17.02.2021, 17:31
Նման հնարավորություն ստեղծվել է Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր` La Poste -ի հետ բանակցությունների արդյունքում
«Հայփոստն» ավելի քան 35%–ով իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. «Հայփոստը» քան 35%–ով իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները, նշվում է փոստային օպերատորի Facebook–յան էջում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նման հնարավորություն ստեղծվել է Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր` La Poste -ի հետ բանակցությունների արդյունքում:

Մինչև 1 կգ ծանրոցի համար նախկին 14,900 դրամի փոխարեն սահմանվել է 9,900 դրամ:

Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար սահմանվել է 2,900 դրամ, նախկին 6,000 դրամի փոխարեն։

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում (1 դոլարը` 524,92 դրամ)։–0–