USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայ ցանցահենների խումբը կոտրել է թուրքական ավելի քան 300 կայք

23.04.2015, 16:04
Հայ ցանցահենների խումբը կոտրել է թուրքական ավելի քան 300 կայք, հաղորդում է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մատիրոսյանը իր կայքում։
Հայ ցանցահենների խումբը կոտրել  է թուրքական ավելի քան 300 կայք

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ ցանցահենների խումբը կոտրել է թուրքական ավելի քան 300 կայք, հաղորդում է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մատիրոսյանը իր կայքում։

«Հայ ցանցահենների Caucasus Cyber Army խումբը կոտրել է թուրքական ավելի քան 300 կայք` տեղեկացնելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի մասին»,–գրել է Մարտիրոսյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–