USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ԱրմենՏելն ավելացրել է «Վստահության րոպեներ» ծառայության գումարը 300-ից հասցնելով 9000 դրամի

02.04.2015, 18:25
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) ավելացրել է «Վստահության րոպեներ» ծառայության գումարը 300-ից հասցնելով 9000 դրամի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը
ԱրմենՏելն ավելացրել է «Վստահության րոպեներ» ծառայության գումարը 300-ից հասցնելով 9000 դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) ավելացրել է «Վստահության րոպեներ» ծառայության գումարը 300-ից հասցնելով 9000 դրամի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

Ինչպես նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, եթե բաժանորդի հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ տվյալ պահին հաշիվը լիցքավորելու հնարավորություն չկա, ապա ընկերությունն առաջարկում է օգտվել «Վստահության րոպեներ» ծառայությունից:

«Մենք ժամանակավորապես կլիցքավորենք հաճախորդի հաշիվը նրա դիմումի հիման վրա:  Beeline-ը ոչ միայն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույնս պարզ և հարմար ծառայություններ, այլ նաև հոգ է տանում, որպեսզի նույնիսկ հաշվի նվազագույն մնացորդի դեպքում հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ և օգտվել մեր ծառայություններից», - ասաց նա։

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–