USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայկական 2 սթարթափեր 20 000 դոլարի դրամաշնոր են ստացել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից

17.06.2015, 21:54
Falxton և Penny հայկական երկու սթարթափերը 20 հազար դոլարի դրամաշնորհ են ստացել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից աքսելերացիայի ծրագրի շրջանակում, հայտնեցին Microsoft ինովացիոն Հայաստան կենտրոնից։
Հայկական 2 սթարթափեր 20 000 դոլարի դրամաշնոր են ստացել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Falxton և Penny հայկական երկու սթարթափերը 20 հազար դոլարի դրամաշնորհ են ստացել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից աքսելերացիայի ծրագրի շրջանակում, հայտնեցին Microsoft ինովացիոն Հայաստան կենտրոնից։

2015 թվականի հունվարից մեկնարկած Աքսելերացիայի ծրագրի նպատակը սթարթափերի ֆինանսավորման աղբյուրների որոնման օժանդակությունն է։ Ծրագրի շրջանակում ընտրված թիմերն աշխատանք են տանում իրենց պրոդուկտները զարգացնելու ուղղությամբ։ Ինովացիոն Microsoft կենտրոնն ապահովում է թիմերին դինամիկ միջավայրով և փորձառու հրահանգիչներով, ինչպես նաև տեխնիկական և բիզնես ռեսուրսների հասանելիությամբ։  

2015 թվականի հունիսի 22-23–ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք DockerCon միջոցառմանը կմասնակցի Falxton–ի ներկայացուցիչ Տիգրան Բարբուրցյանը, ով կներակայացնի իր թիմի նորարարական գաղափարը։

Աքսելերացիայի ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվել Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Նյու Յորքի և Բոստոնի մասնագետների պրոֆեսիոնալ խորհուրդներից։

Microsoft ինովացիոն Հայաստան կենտրոնի գործունեությունն ուղղված է նորարարական մտածողության, հմտությունների զարգացմանը և տեղական և միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող պրոդուկտների ու ծառայությունների մշակումներին։ ՏՏ մասնագետների համար նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ, կենտրոնն իրականցնում է աքսելերացիայի ծրագրեր` ընդգրկելով նորարարական գաղափարներով սթարթափեր։-0-