USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը Դիլիջանում կկայանա բիզնես–նորարարությունների առաջին համաժողովը

14.10.2013, 16:19
Նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը Դիլիջանում կկայանա բիզնես–նորարարությունների առաջին համաժողովը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից  (UITE), որը համաժողովի կազմակերպիչն է։
Նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը Դիլիջանում կկայանա բիզնես–նորարարությունների առաջին համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը Դիլիջանում կկայանա բիզնես–նորարարությունների առաջին համաժողովը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից  (UITE), որը համաժողովի կազմակերպիչն է։

«Համաժողովի նպատակն է միավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով շահագրգռված այլ ոլորտների ղեկավարներին, միավորել թեմատիկ քննարկումների, շփումների և բիզնեսի արդյունավետության նախադրյալների ստեղծման ընդհանուր հարթակի ձևավորման նպատակով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 200-250 գործարար` տեղական և արտասահմանյան բիզնես–հանրության, պետական մարմինների, բիզնես–միավորումների և ասոցիացիաների, խորհրդատվական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։

Համաժողովը կանցկացվի զուգահեռաբար երեք հարթակում, որտեղ կքննարկվեն նորարարական ներդրումների ենթակառուցվածքային խնդիրներ, բիզնեսի, արտադրական նորարարությունների ներդրման տեխնոլոգիական և նորարարական լուծումներ։ -0-