USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Երևանում մարվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակին նվիրված նամականիշ

29.09.2015, 20:56
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նորաբաց շենքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:
Երևանում մարվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակին  նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 29-ին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նորաբաց շենքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:

Մարման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, «Հայփոստ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիական կոմիտեի նոր շենքը, ինչպես նաև ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված լոգոտիպը:

Նամականիշը տպվել է ֆրանսիական Cartor տպարանում` 60 000 նմուշ տպաքանակով։ Դիզայնի հեղինակներն են Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը։-0-