Երևանի 20-ամյա բնակիչը դարձել է Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը
10.05.2012,
16:57
Երևանի բնակիչ 20-ամյա Սարգիս Բաղդասարյանը հաղթել է Orange Armenia-ի հայտարարած «Դարձիր Կաննի աստղերից մեկը» մրցույթում՝ իրավունք ստանալով մասնակցել Կաննի 65-րդ կինոփառատոնին, որը տեղի կունենա մայիսի 16-27-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի բնակիչ 20-ամյա Սարգիս Բաղդասարյանը հաղթել է Orange Armenia-ի հայտարարած «Դարձիր Կաննի աստղերից մեկը» մրցույթում՝ իրավունք ստանալով մասնակցել Կաննի 65-րդ կինոփառատոնին, որը տեղի կունենա մայիսի 16-27-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր ձեռք բերելու համար անհրաժեշտ էր մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված «ստատուսների» մրցույթին և դառնալ լավագույն ստատուսի հեղինակը: Մրցույթն անցկացվում էր ապրիլի 27-ից մինչև մայիսի 7-ը:
Սարգսիս Բաղդասարյանը, որը հավաքել էր like-երի առավելագույն քանակը, Կանն կմեկնի մայիսի 24-ին:
Սարգիս Բաղդասարյանը գրել էր ստատուս՝ հետևյալ բովանդակությամբ. «ԿԱՆՆ. Կինոարվեստը հավերժացնող, հանճարների օրրան և միշտ երիտասարդ՝ ինչպես նրա ոսկեփայլ արմավենին: Իսկ Orange-ը` իմ երազանքներն իրականացնելու, ոգեշնչելու, և կինոյի այդ հեքիաթային շքահանդեսին ներկա լինելու միակ հնարավորություն ընձեռողը»:
«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: Հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ ցանցի 83 տոկոս ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն ապահովելով երկրի 500 համայնքներում: --0-