USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Հուսո առագաստ 2017» փառատոնը կանցկացվի Beeline-ի հովանավորությամբ

28.06.2017, 12:46
«Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային  փառատոնը կանցկացվի հուլիսի 14-16–ը Գեղարքունիքի մարզում:
«Հուսո առագաստ 2017» փառատոնը կանցկացվի Beeline-ի հովանավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային  փառատոնը կանցկացվի հուլիսի 14-16–ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից  «Վիշապ» լողափում:

Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ), միջոցառմանն աջակցում է «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։

Փառատոնի ընթացքում հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ երկու տասնյակից ավելի այլազգի անվանի և սկսնակ հեղինակ-կատարողներ (Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից)։

Փառատոնն ընթանալու է 2 փուլով` նախընտրական և եզրափակիչ։

Նախընտրական փուլի ժամանակ կլինեն լսումներ, և ընտրված 10 մասնակիցները կանցնեն եզրափակիչ, որը կանցկացվի Սևանի ափին։ Փառատոնի ավարտին կհանձնվեն հավաստագրեր, շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ, ինչպես նաև տեղի կունենա  մեծ գալա համերգ։

Այս տարի ժյուրին գլխավորում է երգահան Էդուարդ Զորիկյանը, ժյուրիի անդամներն են հեղինակ-կատարողներ Արմինե Հայրապետյանը և Սարգիս Շիբոյանը։

Էդուարդ Զորիկյանն ասել է, որ   այս 3 տարիների ընթացքում «Հուսո առագաստը» հասցրել է իր շուրջը համախմբել ոչ միայն բազմաթիվ նորահայտ ու տաղանդավոր ստեղծագործողների, այլև հեղինակային երգի հարյուրավոր սիրահարների։ «Հայտատուների պակաս բնավ չի զգացվում, հանդիսատեսն էլ սպասում է փառատոնին։ Իսկ «Հուսո առագաստ-2017»-ը նոր հորիզոն է փառատոնի պատմության մեջ, քանի որ  միջազգային սահմաններ է ներառում», - ասել է նա։  

«Արդեն երկրորդ տարին է ինչ Beeline-ը մեծ սիրով աջակցում է այս փառատոնի ացնկացմանը, որը ոչ միայն նպաստում է հեղինակային երգի տարածմանը, այլ նաև տոն է պարգևում հեղինակային երգի սիրահարներին։ «Հուսո առագաստը», որն այս տարի դուրս է եկել Հայաստանի սահմաններից, թույլ է տալիս հայտնաբերել տաղանդավոր սկսնակ հեղինակ-կատարողների, խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը և նոր հեռանկարներ բացել նրանց առջև։ Բացի այդ, այն առանձնահատուկ մշակութային միջավայր է ստեղծում երկրում և օգնում է կյանքը փոխել դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 7-ը լրացնել առցանց հայտը և bardfest2017armenia@gmail.com հասցեին ուղարկել հեղինակային մեկ երգ (mp3 ձևաչափով), դրա տեքստը և մեկ լուսանկար։ Պարտադիր է, որ հայտատուն ներկայացնի ի՛ր հեղինակային երգը և անձամբ հանդես գա կիթառի կատարմամբ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:–0–