ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակին է արժանացել Hitachi–ի նախկին ղեկավար Ցուգիո Մակիմոտոն
12.11.2013,
15:53
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակին է արժանացել «Հիտաչի» ընկերության նախկին ավագ գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, հաղորդում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կայքը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակին է արժանացել «Հիտաչի» ընկերության նախկին ավագ գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, հաղորդում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կայքը։
Մակիմոտոն, ով այս պահին Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահն է, Երևան կայցելի նոյեմբերի 14–ից 16–ն ընկած ժամանակահատվածում։
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնադրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009 թ.–ի հուլիսի 6–ի հրամանով` այս ոլորտի զարգացումը խթանելու նպատակով։ Այն յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի:
Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (Creig Barret),, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ երրորդը` «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012)։ –0–