USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում 2011 թ.-ին կատարվել է ավելի քան 24,7 մլն միջքաղաքային և միջազգային հեռախոսազանգ

01.02.2012, 11:09
Հայաստանում 2011 թ.-ին կատարվել է ավելի քան 24,7 մլն միջքաղաքային և միջազգային հեռախոսազանգ: 2010 թ.-ի համեմատ՝ հեռախոսազանգերի թիվը կրճատվել է 25,6 տոկոսով, այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Հայաստանում 2011 թ.-ին կատարվել է ավելի քան 24,7 մլն միջքաղաքային և միջազգային հեռախոսազանգ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թ.-ին կատարվել է ավելի քան 24,7 մլն միջքաղաքային և միջազգային հեռախոսազանգ: 2010 թ.-ի համեմատ՝ հեռախոսազանգերի թիվը կրճատվել է 25,6 տոկոսով, այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2011 թ.-ին կատարվել է ավելի քան 19,3 մլն միջքաղաքային և 5,4 մլն միջազգային հեռախոսազանգ, որոնցից 4,2 միլիոնը կատարվել է դեպի ԱՊՀ երկրներ և շուրջ 1,2 միլիոնը՝ դեպի այլ երկրներ:

Նշված ժամանակահատվածում Հայաստանից ուղարկվել է ավելի քան 35,5 հազար հեռագիր, որոնցից 19,9 հազարը՝ երկրի ներսում և 15,9 հազարը՝ արտերկիր:

2010 թ.-ի համեմատ՝ ուղարկված հեռագրերի թիվը կրճատվել է 3,8 տոկոսով:-0-