USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2011թ.-ին 205,1 մլն դոլար է կազմել

11.04.2012, 17:46
Հայաստանի ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2011թ.-ին կազմել է 205,1 մլն դոլար, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2011թ.-ին 205,1 մլն դոլար է կազմել
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2011թ.-ին կազմել է 205,1 մլն դոլար, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«2011թ.-ն աննախադեպ էր Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից»,- ասաց Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ անցյալ տարի շրջանառության աճը գերազանցել է 25 տոկոսը:

Ըստ նրա, վերջին չորս տարիների ընթացքում ՏՏ ոլորտում անցկացված հետազոտությունները վկայում են ոլորտի կայուն զարգացման մասին, որը տարեկան 22-23 տոկոսանոց աճ է ապահովում:

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատում է 6700 մասնագետ, իսկ բնագավառի հետ անմիջականորեն կապված  
աշխատակիցների քանակը կազմում է 11 հազար մարդ:

Նա ավելացրեց նաև, որ ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը երկրի ամենաբարձր աշխատավարձներից մեկն է և կազմում է շուրջ 400 հազար դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդատու Վահե Դանիելյանը նշեց, որ
Հայաստանում արտադրված ՏՏ արտադրանքի 60 տոկոսը երկրում է իրացվում: -0-