USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+17

ՎիվաՍել-ՄՏՍ –ի բաժանորդները կարող են 1 դրամով սմարթֆոններ ձեռք բերել Startphone նոր ՍՊ–ի բաժանորդագրվելու դեպքում

17.12.2014, 19:18
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին առաջարկում է նոր «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում 1 դրամով սմարթֆոն ձեռք բերել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ –ի բաժանորդները կարող են 1 դրամով սմարթֆոններ ձեռք բերել Startphone նոր ՍՊ–ի բաժանորդագրվելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին առաջարկում է նոր «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում 1 դրամով սմարթֆոն ձեռք բերել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, ՍՊ–ին 12, 18 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու «Alcatel», «Huawei», «Lenovo» կամ «MTS» ընկերությունների արտադրության սմարթֆոններ՝ 1 դրամից սկսած գնով:

«STARTPHONE» սակագնային պլանի շրջանակներում ընդամենը 5500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ամսական 5000 րոպե ներցանցային րոպե խոսելաժամանակ, ամսական 2000 ՄԲ ինտերնետ, ինչպես նաև
ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն

Միաժամանակ, ընկերության ներկայացրած տեղեկությամբ, Alcatel Pop C3, Alcatel Pop C5, Alcatel Pop C7 հեռախոսները 12-24 ամիսների բաժանորդագրման դեպքում կարելի է գնել 1 դրամով, իսկ սմարթֆոնների մյուս շարքը` 14900 դրամից մինչև 69900 դրամ գնով` նույն ժամանակահատվածով բաժանորդագրվելիս։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմիե ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-