USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են 1 դրամով ստանալ Samsung A310 «STARTPHONE» ՍՊ–ին բաժանորդագրվելու դեպքում

10.05.2016, 19:14
Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով կարելի է ստանալ «Samsung A310» սմարթֆոնը 1 դրամով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են 1 դրամով ստանալ Samsung A310  «STARTPHONE» ՍՊ–ին բաժանորդագրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով կարելի է ստանալ «Samsung A310» սմարթֆոնը 1 դրամով, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

13 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 5000 ներցանցային րոպե, 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

«Որակյալ սմարթֆոնը պարտադիր չէ, որ թանկ արժենա: Ահա այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում՝ շուկայում ձայնային և տվյալների փոխանցման ամենատարբեր ծառայություններ առաջարկելիս: «Samsung A310» սմարթֆոնից զատ, մատչելի ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է զգալի ծավալով խոսելաժամանակ՝ ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև՝ տվյալների զգալի ծավալ՝ սմարթֆոնի միջոցով համացանցից օգտվելու համար: Այս սակագնային պլանից օգտվող բաժանորդների թվի աճը խոսում է դրա պահանջարկված լինելու մասին: Ընկերությունը շարունակելու է առաջարկել սմարթֆոնների այլ մոդելներ ևս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-