USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՎիվաՍել-ՄՏՍ–ը 1 դրամով առաջարկում է «HTC M9+» կամ «BLU Pure XL» սմարթֆոնը «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

08.06.2016, 17:56
ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը 1 դրամով առաջարկում է «HTC M9+» կամ «BLU Pure XL» սմարթֆոնը «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
ՎիվաՍել-ՄՏՍ–ը 1 դրամով առաջարկում է «HTC M9+» կամ «BLU Pure XL» սմարթֆոնը «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը 1 դրամով առաջարկում է «HTC M9+» կամ «BLU Pure XL» սմարթֆոնը «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

17 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 5000 ներցանցային րոպե, 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ ($1 – 478,82 դրամ) -0-